Զոհված կապիտանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով


Զոհված կապիտանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով
Փետրվար 24 15:50 2017

Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում փետրվարի 23-ին զոհված Գոռ Խուդինյանը Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության և անձնվիրության համար հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով: Սերժ Սարգսյանի հրամանագրում, մասնավորապես, նշված է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության և անձնվիրության համար թիվ N զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, կապիտան Գոռ Ֆրունզիկի Խուդինյանին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»:Ն



loading...