Հայաստանը շրջադարձային փուլում է, առաջիկա ընտրություններից շատ բան կարող է կախված լինել. ԵՄ դեսպան


Հայաստանը շրջադարձային փուլում է, առաջիկա ընտրություններից շատ բան կարող է կախված լինել. ԵՄ դեսպան
Փետրվար 24 15:08 2017

Հայաստանը շրջադարձային փուլում է, քանի որ առաջիկա խորհրդարանական ընտրություններից շատ բան կարող է կախված լինել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանում Եվրամիության առաքելության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Ըստ նրա՝ կարևոր է շարքային քաղաքացիների կողմից ընտրությունների ընկալումը:

«Այդ պատճառով մենք սատարում ենք քաղաքացիական հասարակությանը: Բայց ամենակարևորը քաղաքական ընկալումն է. դա այն է, թե բնակչությունը որքանով է հավատում, որ ընտրությունների արդյունքները համապատասխանում են մարդկանց քաղաքական նախընտրություններին: Հայերն ուզում են մեծ վստահություն ունենալ ընտրությունների հանդեպ: Քվեարկությունից հետո մենք դրական սցենար ենք ակնկալում»,- նշել է Սվիտալսկին:



loading...