Ռեալը պարտվեց Մեստալիայում


Ռեալը պարտվեց Մեստալիայում
Փետրվար 22 23:47 2017

Իսպանիայի առաջնության 16-րդ տուրից հետաձգված խաղում Մադրիդի «Ռեալը» 1:2 հաշվով պարտվել է «Վալենսիային»:

Հանդիպման հաշիվը 4-րդ րոպեին բացել է իտալացի հարձակվող Սիմոնե Ձաձան: 5 րոպե անց վալենսիացիները Օրելիանայի գոլի շնորհիվ կրկնապատկել են հաշիվը:

Ընդմիջումից առաջ Կրիշտիանու Ռոնալդուն կրճատել է հաշվի տարբերությունը, սակայն ավելին անել մադրիդցիներին չի հաջողվել: Այս հանդիպումից հետո «Ռեալը» վաստակած 52 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:



loading...