Նոր ահազանգ՝ ներկրման խոչընդոտի մասին


Նոր ահազանգ՝ ներկրման խոչընդոտի մասին
Փետրվար 22 12:18 2017

Քաղաքացուն արդեն երկու շաբաթ է՝ թույլ չեն տալիս շուրջ 400 տոննա կերոսինը ներկրել Հայաստան։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ելք» դաշինքի համամասնական ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը.

«Նոր ահազանգ ներկրման խոչընդոտի մասին։ Քաղաքացուն արդեն երկու շաբաթ թույլ չեն տալիս շուրջ 400 տոննա կերոսինը ներկրել Հայաստան։ Այսօր մանրամասն զրույց ունեցա էկոնոմիկայի նախարարության ներկայացուցչի հետ, ով ասաց, որ ներկրման դե յուրե խոչընդոտ չկա։ Բայց դե ֆակտո ՊԵԿ-ը թույլ չի տալիս ներկրում իրականացնել։ Թեման պատրաստվում եմ քննարկել կառավարության ներկայացուցիչների հետ։ Եզրակացություններս կներկայացնեմ հանրությանը»,-գրել է նա:



loading...