Ադրբեջանցի սադրիչների հերթական պարտությունը Ուկրաինայում


Ադրբեջանցի սադրիչների հերթական պարտությունը Ուկրաինայում
Փետրվար 19 21:23 2017

Այսօր հավաստի աղբյուներից Armday.am-ին հայտնի դարձավ, որ երեկ ադրբեջանական հատուկ ծառայությունները ևս մեկ անգամ ֆիասկո են կրել` փորձելով ծավալել հակահայկական գործունեություն: Ինչպես փոխանցում էին ադրբեջանական ԶԼՄ-ները, երեկ իբրև թե «Բաքվի պլատֆորմ» կոչվող հակահայկական շարժմանն է միացել Կիևի շրջանային ռադայի պատգամավոր Արմեն Շաքարյանցը:

Սակայն երեկ երեկոյան Շաքարյանցը իր ֆեսբուկյան էջում հայտարարություն է տարածել` հերքելով ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից տարածած այդ ստահոդ լուրը, որի արդյունքում ադրբեջանական հատուկ ծառայությունները իրենց գործակալի` Վահան Մարտիրոսյանի միջոցով բացեիբաց սկսել են սպառնալ Ուկրաինայում ՀՀ դեսպանությանը և Ուկրաինայի հայ համայնքին :

Սակայն Ուկրաինայում գործող հայակական կառույցների գործունեության շնորհիվ փաստացի ոչնչացվել է ադրբեջանական կողմի հակահայկական պրոպագանդայի բոլոր փորձերը Ուկրաինայում:
Վահան Մարտիրոսյանի «թեթև ձեռքով» փորձ է արվում ուկրաինացիներին տրամադրել հայերի դեմ, ինչը ադրբեջանցիների կործիքով պետք է թուլացնի Ուկրաինայում հայ համայնքի դիրքերը, սակայն պետք է փաստենք նաև, որ սա այսպես կոչված «Բաքվի պլատֆորմ» հակահայկական շարժման առաջին պարտությունը չէ Ուկրաինայում:

Հայկական կողմի ամենաարդյունավետ աշխատանքի գրավականը այն է , որ բոլոր հայակական կառույցները սկսած ՀՀ դեսպանատից վերջացրած հզոր հայ համայնքով գործում են միշտ ձեռք ձեռքի տված և համատեղ։

Մեր աղբյուրի պնդմամբ Ադրբեջանը սխալ երկիր է ընտրել իր հակահայկական սադրանքների համար։ Շնորհիվ վերը նշված հայկական համախմբան իրենք պարտվել են , պարտվում են և հետագայում պարտվելու են։

Ուշադրություն լուսանկարներին