«Ես շատ եմ լացել». Ջիգարխանյանը նորից տառապում է


«Ես շատ եմ լացել». Ջիգարխանյանը  նորից տառապում է
Փետրվար 25 11:32 2018

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը ողբում է նոր կորուստը։ ԱՄՆ-ում սատկել է արտիստի սիրելի՝ Ֆիլ անունով կատուն։ Նա դերասանի հետ ապրել է 15 տարի։

Չնայած այն բանին, որ Ջիգարխանյանը նոր կատու է ձեռք բերել, վիշտը չի մորմոքվել։ «Իմ նոր կատուն ամենևին այն չէ…Մենք նրա հետ ընդհանուր լեզու չենք գտել։ Երբ այդ կատվին ինձ մոտ բերեցին, սկզբում զգացում էր, որ հենց նույն՝ առաջին Ֆիլն է եկել ինձ մոտ։ Պարզվեց՝ ոչ։ Ես շատ եմ լացել այդ պատճառով»,-Ջիգարխանյանի խոսքերն է մեջբերում StarHit-ը։

 

Դերասանի խոսքով՝ 15 տարում Ֆիլն իր իրական ընկերն է դարձել։ Ջիգարխանյանը ողբերգությունն էլ ավելի ծանր է տանում Վիտալինայից ամուսնալուծվելու ֆոնին։