Մեծ Բրիտանիայից գաղթել են ռեկորդային թվով ԵՄ քաղաքացիներ


Մեծ Բրիտանիայից գաղթել են ռեկորդային թվով ԵՄ քաղաքացիներ
Փետրվար 25 10:30 2018

2017 թվականին Մեծ Բրիտանիան լքած ԵՄ քաղաքացիների թիվը հասել է վերջին տասնամյակում առավելագույն մակարդակի՝ 130 հազարի։ Նման տվյալներ է ներկայացրել Մեծ Բրիտանիայի ազգային վիճակագրության գրասենյակը, գրում է ВВС-ն։

Այդ ընթացքում ԵՄ մոտ 220 հազար քաղաքացիներ տեղափոխվել են Մեծ Բրիտանիայում ապրելու, ինչը 47 հազարով քիչ է, քան 2016 թվականին։

 

Եկվորների և գաղթողների միջև տարբերությունը կազմել է 90 հազար։ Դա ամենափոքր ցուցանիշն է 5 տարում։

Համաձայն վիճակագրության տվյալների՝ բրիտանացիներն անձամբ ավելի հաճախ գաղթում են, քան վերադառնում հայրենիք։ Վիճակագրությունը նաև վկայում է, որ աճում է նաև ներգաղթը ԵՄ կազմի մեջ չմտնող երկրներից, այդ իսկ պատճառով Մեծ Բրիտանիայի բնակչությունը շարունակում է աճել։

Մեկ տարում ԵՄ սահմաններից դուրս գտնվող երկրներից մեծ Բրիտանիա է ժամանել մոտ 285 հազար քաղաքացի, հեռացել՝ 80 հազարը։ Դա տալիս է բնակչության՝ 205 հազարով աճ, ինչը հանդիսանում է 6 տարում առավելագույն ցուցանիշ։



loading...