Մեկ գդալ շաքարավազ ավելացրեցի շամպունի մեջ․․․ արդյունքը գերազանցեց իմ բոլոր սպասելիքները


Մեկ գդալ շաքարավազ ավելացրեցի շամպունի մեջ․․․ արդյունքը գերազանցեց իմ բոլոր սպասելիքները
Փետրվար 25 00:50 2018

Գեղեցիկ, խնամված մազերը յուրաքանչյուր կնոջ երազանքն է: Նրանցից յուրաքանչյուրը կյանքում գոնե մեկ անգամ մազերի «հրաշք» դիմակ է գնել՝ անհայտ բաղադրությամբ և կասկածելի արդյունավետությամբ: Առաջարկում ենք խնայել ֆինանսը և մազերի համար արդյունավետ դիմակ պատրաստել մի բաղադրիչից, որ կա յուրաքանչյուրի խոհանոցում:

Այդ պարզ լուծումը շաքարն է:

Եթե դուք գլխամաշկի համար մշտապես օգտագործում եք թանկարժեք սկրաբներ, փորձեք ձեր սիրած շամպունի մեջ ավելացնել մեկ գդալ շաքարավազ: Դուք կզարմանաք. արդյունքը ոչնչով չզիջի, այսպես կոչված, սալոնայինին: Բանն այն է, որ շաքարավազը շատ նուրբ և աննկատ հեռացնում է գլխամաշկի մահացած բջիջները, մերսման շնորհիվ խթանում է մազարմատների խոռոչները և մազերին լրացուցիչ ծավալ է հաղորդում արդյունավետ մաքրման շնորհիվ: