Խոշոր ավտովթար Երևանում


Խոշոր ավտովթար Երևանում
Փետրվար 24 22:31 2018

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր փետրվարի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններոմ, Սայաթ-Նովա պողոտայում բախվել են Երևան քաղաքի Նոր-Արեշ 24 փողոցի բնակիչ, 31-ամյա Կարեն Ամիրխանյանի վարած «Mercedes մակնիշի 34 MZ 116 համարանիշի և Երևան քաղաքի Մանթաշյան 2-րդ շենքի բնակիչ, 25-ամյա Ավետիք Հակոբյանի վարած «Nissan Tida» մակնիշի 35 CP 897 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Իսկ «Nissan Tida»-ն էլ առաջ ընթանալով, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված մեկ այլ «Nissan» մակնիշի 50 VM 101 համարանիշի ավտոմեքենային: Բախման հետևանքով «Nissan Tida»-ն կողաշրջվել է: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները: 

Ավելին` սկզբնաղբյուր կայքում