Վարդան Հովսեփյանի հարսանիքի հետաքրքիր դրվագներն ու հայտնի հյուրերը


Վարդան Հովսեփյանի հարսանիքի հետաքրքիր դրվագներն ու հայտնի հյուրերը
Փետրվար 24 16:00 2018

BRAVO.am-ն առաջինն է ներկայացրել Վարդան Հովսեփյանի պսակադրության ֆոտոշարքն ու մանրամասները: Մուղնու Սուրբ Գեւորգ եկեղեցում միմյանց հավերժ սիրելու խոստում տված զույգն այս պահին հարազատների եւ ընկերների հետ շարունակում է նշել ամուսնությունը երեւանյան ռեստորաններից մեկում: Թե ինչպիսին է մթնոլորտը հարսանյաց սրահում, դիտեք մեր լուսանկարներում:):

Զույգի մուտքը ռեստորան ինքնատիպ է եղել.«Անի Հերունին Կարինային նվիրված համանուն բանաստեղծություն է գրել: Նախապես ձայնագրել էի, եւ այն հնչեց մեր ամուսնական առաջին տանգոյից առաջ»,-պատմել է նորափեսան: 

Վարդանի եւ Կարինայի առաջին պարը Արման Էլբերտի կատարման ներքո բեմադրել էր դերասանուհի Մանո Գրիգորյանը, իսկ հանդիսավարը Սարգիս Գրիգորյանն է.«Նա իմ հյուրերից էր եւ առաջարկեց, որ հենց ինքն էլ վարի իմ հարսանեկան խնջույքը»,-մեզ հետ զրույցում ասել է դերասանը: 

Հարսանիքին ներկա է 160 հոգի, ինչպես Վարդանն է նշել, ամենահարազատ մարդիկ, այդ թվում` Խորեն Լեւոնյանը, Ելենա Արշակյանը, Արտաշես Ալեքսանյանը, Ալեքսանդր եւ Լիլիթ Բաբասյանները, Ռուդիկ Մարտիրոսյանը, Ավետիս Խախամյանը եւ Մայա Պողոսյանը, Ռուբեն Շահինյանը, Մակար Գալստյանը, Էմին Թորոսյանը, Արման Էլբերտը, Մերի Քոչարյանը, փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը, հայտնի բժիշկներ, ֆուտբոլիստներ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում