Անհետ կորելուց առաջ 26-ամյա երիտասարդին դաժան ծեծի են ենթարկել․ Մանրամասներ․ «Ժամանակ»


Անհետ կորելուց առաջ 26-ամյա երիտասարդին դաժան ծեծի են ենթարկել․ Մանրամասներ․ 
«Ժամանակ»
Փետրվար 24 10:13 2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ վերջապես իրավապահներին հաջողվեց հայտնաբերել դեռեւս հունվարի 30-ից անհետ կորած 26-ամյա երիտասարդի դին: Դին հայտնաբերվել է Կիեւյան կամրջի տակ:

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ երիտասարդը՝ Վարդան Մնացականյանը, մինչեւ հունվարի 30-ը աշխատել է գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Ռոսիա» տոնավաճառում, որպես մաքրության գծով պատասխանատու: Դեպքից առաջ, մեզ հասած տեղեկություններով, վիճաբանություն է տեղի ունեցել տոնավաճառի անվտանգության աշխատողներից Արտաշ անունով մեկի հետ:

Տհաճ խոսակցություն է եղել գումարի հետ կապված, որից հետո երիտասարդին դաժան ծեծի են ենթարկել ու պարտավորեցրել վերադարձնել գումարը:

Այդ օրվանից հետո երիտասարդը այլեւս գործի չի գնացել, եւ երեկ, փաստորեն, նրա դիակը հայտնաբերվել է Կիեւյան կամրջի տակ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում