Վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին,բախվել կայանված ավտոմեքենային, ապա՝ լահմաջոյանոցի դարպասներին, կան վիրավորներ


Վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին,բախվել կայանված ավտոմեքենային, ապա՝ լահմաջոյանոցի դարպասներին, կան վիրավորներ
Նոյեմբեր 21 10:15 2017

Նոյեմբերի 21-ին վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Բադալ Մուրադյան փողոցի թիվ 2/7 հասցեի դիմաց Երևան քաղաքի Ջրվեժ-Բանավան թաղամասի բնակիչ, 43-ամյա Արա Սողոմոնյանը իր վարած BMW մակնիշի 95 TT 950 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 46-ամյա Արամ Գարսոյանին, գրում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև Ա. Սողոմոնյանը BMW-ով առաջ է ընթացել և բախվել Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի բնակիչ՝ 22-ամյա Բոգդան Հայրիյանին պատկանած, կայանված վիճակում գտնվող Toyota մակնիշի 35 GA 289 համարանիշի ավտոմեքենային։ Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները առաջ են ընթացել և բախվել նույն հասցեի պատին և երկաթյա դարպասներին։ Վթարի հետևանքով Ա. Գարսոյանը և Ա. Սողոմոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Դ



loading...