ՀՀ կառավարությունն անհետաձգելի է համարել ընտանիքում բռնության վերաբերյալ աղմկահարույց օրինագծի նախագծի ընդունումը․ «Ժողովուրդ»


ՀՀ կառավարությունն անհետաձգելի է համարել ընտանիքում բռնության վերաբերյալ աղմկահարույց օրինագծի նախագծի ընդունումը․ «Ժողովուրդ»
Նոյեմբեր 21 10:05 2017

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ կառավարությունն անհետաձգելի է համարել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» աղմկահարույց օրենքի նախագիծն ու այն ուղարկել Ազգային ժողով: Մի քանի լսումներ անցած նախագիծն արդեն իսկ ընդգրկված է խորհրդարանի օրակարգում:
Ու քանի որ աղմկահարույց նախագիծը անհետաձգելի է համարվել, ապա այն կքննարկվի առաջիկա քառօրյայում՝ դեկտեմբերի 5-ին:
Հետաքրքիրն այն է, որ այս նախագիծը հեղինակել ու ԱԺ է ներկայացրել ազգային-պահպանողական համարվող ՀՀԿ կառավարությունը (չնայած՝ իրական հեղինակը ՀՀԿ-ի եվրոպականացված թեւն է՝ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ):
Բայց ԱԺ ՀՀԿ պատգամավորներն ի սկզբանե հայտարարել էին, թե դեմ են այդ նախագծին, նույնիսկ ներքին որոշում ունեն ցանկացած գնով դեմ քվեարկելու: Հետաքրքիր է՝ ինչ է անելու այս առումով կառավարությունը եւ առաջիկայում էլ ի՞նչ զիջումների է գնալու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում