ՀՀԿ-ՀՎԿ հուշագիրը «էժան» չի նստի Մամիկոն Ասլանյանի վրա. «Հրապարակ»


ՀՀԿ-ՀՎԿ հուշագիրը «էժան» չի նստի Մամիկոն Ասլանյանի վրա. 
«Հրապարակ»
Նոյեմբեր 21 08:53 2017

«Հրապարակ» թերթը գրում է. «Վանաձորի հարցով ՍԴ որոշումն արագացրեց պրոցեսները՝ իշխանությունը կտրեց գորդյան հանգույցը։ Բայց ՀՎԿ-ՀՀԿ հուշագիրն «էժան» չի նստելու վանաձորցիների եւ Մամիկոն Ասլանյանի վրա։

Մեր տեղեկություններով, բանակցային փուլում ՀՎԿ-ն գրեթե անիրականանալի պահանջներ է առաջ քաշել, այդ թվում՝ 4 մանկապարտեզի եւ 2 սպորտդպրոցի տնօրենների պաշտոններ, քաղաքապետարանի կոմունալ եւ սպորտի բաժնի պետերի աթոռները, այլ բաժիններում պետի տեղակալներ եւ այլն։

Սա նշանակում է, որ քաղաքապետարանում եւ քաղաքում ինչ-որ մարդիկ հրաժեշտ կտան իրենց պաշտոններին, իսկ պաշտոնից առաջին զրկվողը, արդեն իսկ պարզ է, քաղաքապետի առաջին տեղակալ Արտյոմ Գրիգորյանն է, ում Ասլանյանն ուզում է խորհրդական նշանակել։

Բացի պաշտոնները՝ ՀՎԿ-ականները նաեւ գերեզմանների տեղեր են ուզել՝ քաղաքում գերեզմանի լավ տեղը «ոսկու գին» ունի։ Թե այս պահանջներից որը կկատարի Ասլանյանը, որտեղ «կգցի», դեռ պարզ չէ։

Ի դեպ, նա իր խուճապի մատնված թիմին հանգստացնում է, թե Փելեշյանը երկար չի ձգի, մի փորձանք կսարքի իր գլխին, ինչպես ընտրությունների փուլում հոգեւորականին ծեծելն էր, ու կհեռանա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում