«Տանը միայնակ-2»-ի 25-ամյակի պատվին Նյու Յորքի Plaza հյուրանոցում վերստեղծել են ֆիլմի մթնոլորտը


«Տանը միայնակ-2»-ի 25-ամյակի պատվին Նյու Յորքի Plaza հյուրանոցում վերստեղծել են  ֆիլմի մթնոլորտը
Նոյեմբեր 21 00:32 2017

Похожее изображение

Նոյեմբերի 14-ին ռեժիսոր Քրիս Քոլամբուսի «Տանը միայնակ-2 Նյու-Յորքում մոլորվածը» ֆիլմը դարձել է 25 տարեկան: Այս կապացկությամբ Նյու Յորքի Plaza հինգ աստղանի հյուրանոցը, որում նկարահանվել են ֆիլմի մի քանի դրվագներ, նախապատրաստել է «Ապրիր ինչպես Քևինը» ակցիան. հյուրերը կկարողանան ժամանակ անցկացնել այնպես, ինչպես ֆիլմի հերոս Քևին Մաքքալիստերը:

Big Picture-ը գրում է, որ առաջարկի հիմնական առավելությունը Քևինի համարում բնակվելն է, ինչը կարժենա օրական 895 դոլար: Այս գումարի մեջ մտնում է «Տանը միայնակ» բրենդային ուսապարկը և սերիայի բոլոր ֆիլմերով սկավառակների հավաքածուն: Դրանից բացի` հյուրերին սենյակում կմատուցվի մրգերով, ընկույզով և օշարակով պաղպաղակ:

Նշվում է, որ մյուս հյուրերին ռեստորանը կառաջարկի 1990-ական թվականներին տարածված ուտեստների կատարելագործված տարբերակները: Դրանից բացի` հյուրերը կկարողանան լուսանկարչի ծառայություններով չորս ժամ տևողությամբ լիմուզինով զբոսանք պատվիրել Նյու Յորքով, լուսնակարվել ավազակների հետ, մտնել Էմփայր Սթեյթ Բիլդինգ և վերապրել Կենտրոնական պարկի սահադաշտի տեսարանը:

Ընթրիքի համար նախատեսված սրահներում թեմատիկ նկարազարդումներով ինտերակտիվ ցուցահանդես կանցկացվի, որտեղ հնարավոր կլինի լուսանկարվել:

Հյուրանոցի հատուկ առաջարկի շրջանակներում ամրագրումը հասանելի է մինչև դեկտեմբերի մեկը:

 



loading...