Նյու Յորքի կոսմետիկայի գործարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել


Նյու Յորքի կոսմետիկայի գործարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել
Նոյեմբեր 20 23:53 2017

Ավելի քան 70 մարդ է տուժել Նյու Յորք նահանգում գտնվող կոսմետիկայի Verla International արտադրամասում որոտացած պայթյունների շարքի հետևանքով, հայտնում է Gazeta.ru-ն` հղում անելով MidHudsonNews.com-ին:
Հաղորդվում է, որ դեպքի վայրում աշխատում են բազմաթիվ հրշեջներ: Տուժել է մոտ 75 մարդ:

Տեղի բնակիչներին խորհուրդ է տրվել փակ պահել պատուհանները, որպեսզի կրակի ծխի մեջ առկա թունավոր նյութերը տներ չներթափանցեն: