Վայոց ձորում ավտոմեքենան գլորվել է գետը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց


Վայոց ձորում ավտոմեքենան գլորվել է գետը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
Սեպտեմբեր 24 16:40 2017

Վայոց Ձորի մարզում ժամը 07: 00-ի սահմանում ավտոմեքենան գլորվել է գետը: Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի բնակիչ, 27-ամյա Էդմոն Մարտոյանը Երեւան-Մեղրի ավտոճոնապարհի 109-րդ կմ հատվածում իր վարած ВАЗ 2107 մակնիշի 35 GԼ 418 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել ոռոգման ջրի համար շահագործվող երկաթե խողովակաշարին եւ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել Արփա գետում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Է. Մարտոյանը մարմնական վնավսծքներով տեղափոխվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Սերգեյ Համբարձումյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: