Ոստիկանությունը տաք հետքերով հայտնաբերեց Երևանում միմյանց հետ վիճած կանանց, որոնցից մեկը նկատողություն ստանալու համար դանակով հարվածել էր «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակցի կրծքավանդակին


Ոստիկանությունը տաք հետքերով հայտնաբերեց Երևանում միմյանց հետ վիճած կանանց, որոնցից մեկը նկատողություն ստանալու համար դանակով հարվածել էր «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակցի կրծքավանդակին
Սեպտեմբեր 24 15:47 2017

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 1-ին գումարտակի և Ոստիկանության զորքերի թիվ 1033 զորամասի ծառայողները ստացված օպերատիվ տվյաներն իրացնելիս՝ երեկ՝ սեպտեմբերի 23-ին, Ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել 24-ամյա Ալվարդ Ոսկանյանին և 27-ամյա Կարինե Մադաթյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կ. Մադաթյանը, Դիլիջան քաղաքի բնակիչ է, իսկ Ա. Ոսկանյանը՝ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի: Վերջիններս կասկածվում են սեպտեմբերի 22-ին Մաշտոցի պողոտայի թիվ 15 շենքին հարակից այգում վիճաբանություն ունենալու մեջ, իսկ Ա. Ոսկանյանը կասկածվում է նրանց այդ պահին նկատողություն արած, Երևան քաղաքի բնակիչ, 49-ամյա Կարեն Սարգսյանին դանակահարելու մեջ: 

Ավելին` սկզբնաղբյուր կայքում