Պամելա Անդերսոնը պատմել է Ջուլիան Ասանժի հետ հարաբերությունների մասին


Պամելա Անդերսոնը պատմել է Ջուլիան Ասանժի հետ հարաբերությունների մասին
Սեպտեմբեր 24 15:28 2017

Պամելա Անդերսոնը պատմել է Ջուլիան Ասանժի հետ հարաբերությունների մասին, հայտնել է Hello! ամսագիրը։
Դերասանուհի Պամելա Անդերսոնի անձնական կյանքը կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում՝ «Բարի լույս, Բրիտանիա» հեռուստաշոուից հետո։ Հաղորդավարը դերասանուհուն ստիպել է խոսել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի հետ հարաբերությունների մասին։

«Ես նրա հետ ծանոթացել եմ Վիվիեն Վեսթվուդի միջոցով և մենք շփվում ենք բավական երկար ժամանակ։ Նա ազատության համար պայքարի առաջամարտիկ է ու աշխարհում ամենակարևոր մարդկանցից մեկը»,-ասել է Անդերսոնը։

Միևնույն ժամանակ, Անդերսոնը ժխտել է Ասանժի հետ սիրային հարաբերությունների մասին խոսակցությունները։
«Այո՛, մենք ընկերներ ենք։ Ջուլիանը շատ հետաքրքիր մարդ է ու շատ խիզախ։ Արդյոք կա՞ տղամարդկայնությունից ավելի սեքսուալ բան։ Ես սիրում եմ նրան, բայց ես դա ռոմանտիկա չեմ անվանի։ Իմ կյանքում արդեն կա սիրավեպ, իսկ մեկ տղամարդը կարո՞ղ է հաղթահարել ամեն ինչ։ Մեկը շփման համար է, մեկը՝ սիրո։ Ես սիրում եմ Ջուլիանին, նայց ես արդեն զուգընկեր ունեմ»,-ասել է Պամելա Անդերսոնը։

Շոուի ժամանակ Պամելան, ով կենդանիների իրավունքների պաշտպան է, ասել է, որ նա դիմել է Քիմ Քարդաշյանին՝ կոչ անելով հրաժարվել մորթյա հագուստներից։

«Քիմը մեծ սիրտ ունի, քանի որ նրան դիտում են միլիոնավոր երկրպագուներ, որոնց վրա նա ազդում է։ Նա պետք է դադարի մորթյա իրեր կրել։ Ես Քիմին նամակ եմ գրել, որին դեռևս պատասխան չեմ ստացել»,-ասել է Անդերսոնը։