«Եվրատեսիլ-2017»-ի հաղթողին կենթարկեն սրտի փոխպատվաստման


«Եվրատեսիլ-2017»-ի հաղթողին կենթարկեն սրտի փոխպատվաստման
Սեպտեմբեր 24 14:23 2017

«Եվրատեսիլ-2017» մրցույթի հաղթող, պորտուգալացի Սալվադոր Սոբրալը տեղափոխվել է Լիսաբոնի հիվանդանոցներից մեկը։ Դա տեղի է ունեցել հերթական համերգից հետո։

Ինչպես հայտնի է դարձել՝ երգիչը մանկուց տառապում է սրտի բնածին արատից։ Ներկայում կատարողը գտնվում է մայրաքաղաքի Սանտա Կրուզ հիվանդանոցում, որտեղ սպասում է սրտի փոխպատվաստման։ Նրան հոսպիտալացրել էին ծանր վիճակում, սակայն ներկայում նրա վիճակը գնահատվում է կայուն, քանի որ որոշ օրգանների գործառույթներ կատարում է հատուկ սարքավորումը։

Երգչի բժիշկները դեռևս մեկ ամիս նախազգուշացրել էին այն մասին, որ նա կարող է հիվանդանոցում հայտնվել համերգների ժամանակ մեծ ծանրաբեռնվածության պատճառով և խորհուրդ էին տվել նրան դադարեցնել երաժշտական կարիերան։