Սնվելու հինգ կանոն, որը մենք խախտում ենք ամեն օր


Սնվելու հինգ կանոն, որը մենք խախտում ենք ամեն օր
Սեպտեմբեր 24 19:10 2017

Այս 5 կանոնն այն ամենն է, ինչ ձեզանից պահանջվում է: Փորձեք դիետաները փոխարինել այս կանոնների պահպանմամբ և կզարմանաք ձեր գրանցած արդյունքներից:

1. Դադարեցրեք կալորիաներ խմել

Դուք սիրո՞ ւմ եք օրվա ընթացքում կոլա, փաթեթավորված հյութեր, կաթ կամ կաթով սուրճ խմել: Դա ամենապարզ մեթոդն է, որպեսզի ավելորդ քաշ հավաքեք: Եթե դուք մեկ անգամ հաշվեք, թե քանի կալորիա եք «խմում» և թե որքան շաքար եք օգտագործում ըմպելիքների հետ, դուք կապշեք:

2. Խմեք հնարավորինս շատ ջուր

Փոխարինեք բարձր կալորիականությամբ հյութերի մի մասը սավորական խմելու ջրով: Դրանով դուք ոչ միայն ձեզ կազատեք ավելորդ կալորիաների ընդունումից, այլև կնպաստեք ձեր նյութափոխանակությանը: Գիտականորեն ապացուցված է` որպեսի բջիջներն ապահովեն բարցր նյութափոխանակություն, անընդհատ ջուր է անհրաժեշտ:

3. Բաց մի թողեք սնունդի ընդունումը

Օրական 1-2 անգամ ուտելը հրաշալի միջոց է ձեր նյութափոխանակությունը «սպանելու» և ճարպերի կուտակումն արագացնելու համար: Անհրաժեշտ է փոքր չափաբաժիններով սնունդ ընդունել յուրաքանչյուր չորս ժամը մեկ, որպեսզի արյան մեջ շաքարի մակարդակը պահպանվի հաստատուն և մարմնին օգնեք այրել կալորիաները:

4. Ձեզ համար կազմեք սնվելու ժամանակացույց

Հստակ չիմանալով, թե որտեղ և ինչ եք ուտելու, ամենայն հավանականությամբ` ձեր սնվելու համակարգը խախտելու եք պարբերաբար: Նախօրոք պլանավորեք, ձեզ հետ վերցրեք փոքրիկ ուտեստներ, որպեսզի անակընկալի չգաք, եթե ուտելու համար ժամանակ չգտնեք:

5. Ասեք «ոչ» սառնարանի վրա «գիշերային հարձակումներին»

Սա բոլորին շատ ծանոթ պատկեր է: Դա այնքան հաճելի է և բազում բերկրալի պահեր է պարգևում: Սակայն հենց դա է ավելորդ քաշ հավաքելու ամենակարճ ճանապարհը: Օրվա ընթացքում դիետայի պահպանումը դուք կարող եք զրոյի հավասարեցնել գիշերն ընդամենը մեկ շոկոլադ ուտելով, որը կվայելեք ընդամենը 5 րոպեում: Միթե՞ դուք դրան էիք ձգտում:



loading...