Իրաքցի փախստականը գերմանացի թոշակառուին է վերադարձրել նրա կորցրած գումարը


Իրաքցի փախստականը գերմանացի թոշակառուին է վերադարձրել նրա կորցրած գումարը
Սեպտեմբեր 24 18:45 2017

Բեռլինի մետրոպոլիտենում մի թոշակառու կին կորցրել է իր թղթապանակը, որում 14 000 եվրո է եղել: 78-ամյա կինը դիմել է աշխատակիցներին՝ օգնելու իրեն գտնել վագոնում մոռացած պայուսակը, բայց որոնումները զուր են անցել:

Երկու օր անց ոստիկանության բաժանմունք է եկել իրաքցի մի 16-ամյա աղջիկ՝ մոր ուղեկցությամբ: Նրանք փախստականներ են, որոնք բնակվում են Բեռլինում: Մայրն ու աղջիկը ոստիկաններին են հանձնել իրենց գտած պայուսակը, գումարն ամբողջությամբ այնտեղ է եղել:

Փախստականների ընտանիքին բարի գործի համար պարգևատրում է սպասվում: Գերմանիայի օրենսդրության համաձայն՝ գտնված թանկարժեք իրերը կամ գումարը վերադարձնելու դեպքում անձին դրանց արժեքի մի մասի չափով գումար է հասնում:



loading...