Zenith-ը արտադրել է աշխարհի ամենաճշգրիտ ժամացույցը


Zenith-ը արտադրել է աշխարհի ամենաճշգրիտ ժամացույցը
Սեպտեմբեր 24 18:10 2017

«Zenith» ապրանքանիշի ներկայացուցիչները Լե-Լոքլում կայացած մամուլի ասուլիսին ներկայացրել են իրենց նոր արտադրանքը: Այն առաձնահատուկ է նրանով, որ ժամանակը ցույց է տալիս շատ մեծ ճշգրտությամբ. հնարավոր տատանումներն ընդամենը 0,3 վայրկյանի չափով են:

Ապրանքանիշի ներկայացուցիչները պատմել են, որ ժամացույցի մեխանիզմում օսցիլյատոր են տեղադրել, որը բաղկացած է մեկ ամբողջական դետալից, իսկ մեխանիզմի մյուս դետալները մազից էլ բարակ են:

«Zenith» -ին հաջողվել է տեխնոլոգիական նոր լուծումների շնորհիվ ժամանակի ճշգրտությունն ապահովող դետալի 30 բաղկացուցիչները փոխարինել մեկով, որի հաստությունը 0,5 մմ է:

Սրա շնորհիվ է, որ հաճախականության տատանումները չեն անցում 15 հերցից, և օրվա ժամն ու րոպեն 10 անգամ ավելի հստակ են որոշվում: