Սև ծովի հատակին 60 խորտակված նավ է հայտնաբերվել


Սև ծովի հատակին 60 խորտակված նավ է հայտնաբերվել
Սեպտեմբեր 24 15:00 2017

Սև ծովի հատակին հնէաբանները հայտնաբերել են 60 խորտակված նավ: Maritime Project (MAP)-ի հնէաբանները Բուլղարիայի ափերը հետազոտել են շուրջ երկու տարի:

Վերջին զարմանահրաշ գտածոներից մեկը 10-րդ դարի բյուզանդական նավն է, որի փայտե կմախքն անթերի պահպանված է:

Հետազոտության ընթացքում, բացի խորտակված նավերից, հնէաբանները հայտնաբերել են նաև բազմաթիվ հնագույն և արժեքավոր իրեր: