Գերհզոր բնական միջոց՝ ոտքերի այտուցվածության դեմ


Գերհզոր բնական միջոց՝ ոտքերի այտուցվածության դեմ
Սեպտեմբեր 24 15:38 2017

Ոտքերի այտուցվածությունը կարող է տարբեր պատճառներով առաջանալ. Շոգ, խնդիրներ հետ, խնդիրներ անոթների հետ, երիկամների աշխատանքի խախտում, հղիություն, սրտի անբավարարություն, հորմոնալ խանգարումներ…
Այս խնդիրը չպետք է անտարբերության մատնել, այլ լավ կլինի անիջապես բժշկի դիմել՝ պարզելու համար, թե ինչն է հանգեցրել վերջույթների այտուցվածությանը:
Ժողովրդական բժշկությունը շատ տարբերակներ է առաջարկում այտուցվածության դեմ, սակայն, թերևս, դրանցից առավել արդյունավետը մաղադանոսի թուրմն է, որը շատ լավ և հեշտ հանում է օրգանիզմից ավելորդ հեղուկը:

Միզամուղ՝ ոտքերի այտուցվածության դեպքում

Ոտքերի այտուցվածության դեմ մաղադանոսի թուրմ պատրաստելու համար ձեզ պետք կգան մաղադանոսի և՛ տերևները, և՛ արմատները: Լավ լվացեք այն և աղացեք մսաղացով: Լցրեք այն թերմոսի մեջ և վրան 500 մլ եռման ջուր ավելացրեք: Թողեք այդպես ողջ գիշեր, առավոտյան լավ սեղմելով քամեք այն: Այդքան հեղուկը նախատեսված է մեկ օրվա համար. Խմեք օրը երեք անգամ:
Խմեք թուրմը երկու օր, հետո ընդմիջեք երեք օր, իսկ հետո նորից խմեք երկու օր: Հենց հաջորդ օրը դուք կնկատեք այտուցվածության նվազումը: