Իր թեման փակ եմ համարում.«Համախմբում» -ը՝ Անդրեասյանի մասին


Իր թեման փակ եմ համարում.«Համախմբում» -ը՝ Անդրեասյանի մասին
Հունվար 27 13:18 2017

Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը, ում բավականին աղմկոտ եղանակով հեռացրեցին օմբուդսմենի պաշտոնից հայտնվեց «ընդդիմադիր» դիրքերում, հանգրվանելով նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ստեղծած «Համախմբում» կուսակցությում: Սակայն մինչ այս, անդրադառնանք նախ Անդրեասյանի գործունեությանը:
40 ամյա Կարեն Անդրեասյանը ով կրթություն է ստացել «դրսում» եւ եվրոպական «արժեքների» լիիրավ կողմակից է եղել է Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական, հետո զբաղվել հեռուստալրագրությամբ, իսկ 2011 թ. մարտի 2-ին ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ ընտրվել է ՀՀ Մադու իրավունքների պաշտպան: Կարճ ասած գործել է իշխանական դաշտում: Նույն ձեռագրով նա կատարել է նաեւ ՄԻՊ իր գործառույթները: Գաղտնիք չէ, որ Հայաստանում մարդու իրավունքներն ամեն քայլափոխի խախտվում են, բայց Հայաստանի նախկին օբուդսմենը տարբեր իրադարձությունների վերաբերյալ տալիս էր լղոզված պատասխան: Իհարկե Անդրեասյանը հայտարարում էր, թե ինքը որեւէ կախվածության մեջ չէ գործող իշխանությունից, բայց դե իհարկե հայտարարելը մեկ բան է, իրականությունը՝ բոլորովին այլ:
ՄԻՊ պաշտոնում Կարեն Անդրեասյանն աշխատեց հինգ տարի: 2016 թ. հունվարի 12-ին Կարեն Անդրեասյանը ներկայացրեց հրաժարականի դիմում։ 2016 թ. հունվարի 18-ին կրկնեց հրաժարականի դիմումը, և այն համարվեց ընդունված։
Իսկ քանի որ Հայաստանում վաղուց արդեն մոդայիկ է դարձել տարիներ շարունակ ծվարել իշխանական ճամբարում, իսկ հետո կորցնելով դիրքը հայտնվել ընդդիմադիր կարգավիճակում, ապա Կարեն Անդրեասյանը չէր կարող բացառություն չկազմել: Նախկին օբուդսմենը իրեն գտավ «Համախմբում» կուսակցությում: Բայց վերջին օրերին տեղի ունեցած զարգացումները խոսում են այն մասին, որ այստեղ էլ եվրոպական արժեքներ դավանող Կարեն Անդերասյանը երկար չի ձգի: Ինչպես հայտնի է Վարդան Օսկանյան- Սեյրան Օհանյան համագործակցությունը կայացել է, եւ չի բացառվում, որ Օսկանյանը կգլխավորի կուսակցության համամասնական ցուցակը: Պարզվում է նախկին ՄԻՊ-ին, դուր չի եկել Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի որոշումը, եւ նա խորհուրդ է տվել վերջինիս անցնել իրավական ու քաղաքական քավարանով:
«Համախմբում» կուսակցության արձագանքը Կարեն Անդրեասյանին չուշացավ: Կուսակցությունից հայտնեցին, թե այն եղել է Անդրեասյանի անձնական տեսակետը, տեսակետ, որը կուսակցությունը չի կիսում: Չի բացառվում, որ «Համախմբում»- Անդրեասյան ճանապարհները բաժանվեն: Կլինի սա կորուստ Օսկանյանի կուսկացության համար դժվար է ասել, գոնե այն առումով, որ մեզ հայտնի չէ, թե հատկապես Կարեն Անդրեասյանի որ արժանիքի համար էին նրան ընդգրկել իրենց շարքերում:
Armday.am-ը «Համախմբում» կուսակցության մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանից փորձեց ճշտել, թե ինչ որոշում է կայացրել կուսակցությունը եւ ինչպես է վերաբերվում Անդրեասյանի տեսակետին: Արեգնազ Մանուկյանը ի պատասխան հայտարարեց, թե թեմային անդրադառնալ չի ցանկանում, եւ որ գրառմանն արձագանքել է ֆեյսբուքյան իր էջով, որին ավելացնելու բան չունի: Ճշտող հարցին, թե հնարավոր է Անդրեասյանին հեռացնեն կուսակցությունից, Ա. Մանուկյանն ասաց: «Իր թեման փակ եմ համարում, եւ ոչ մի մեկնաբանություն չեմ տալիս, այս պահին սահմանափակվում ենք այնքանով, ինչը ասվել է ֆեյսբուքյան գրառումով»:

Armday.am



loading...