Ճապոնական դիետա. 13 օր


Ճապոնական դիետա. 13 օր
Հուլիս 26 21:14 2017

Այս դիետան տարբերվում է նրանով, որ այն նիհարեցնում է ոչ թե քիչ ուտելու հաշվին, այլ ճիշտ սնվելու շնորհիվ օգնում է, որ Ձեր օրգանիզմում նյութափոխանակությունն ավելի արագ կատարվի: Ընդամենը 13 օրում դիետայի շնորհիվ ձեռք բերած ակտիվ նյութափոխանակությունը կտևի ամենաքիչը 2-3 տարի: Այսինքն' համարեք, թե 2-3 տարի դուք կպահպանեք դիետա և ոչ միայն կկորցնեք ավելորդ կիլոգրամները, այլև դրանք նորից կուտակելու վտանգից հեռու կլինեք: 13 օրվա ընթացքում չի կարելի օգտագործել ալկոհոլ, աղ, շաքարավազ, խմորեղեն և հրուշակեղեն:

 

1-ին օր

Նախաճաշ. սև սուրճ:
Ճաշ. 2 խաշած հավկիթ, խաշած կաղամբով և բուսական յուղով աղցան, 1բաժակ տոմատի հյութ:
Ընթրիք. ձուկ' տապակած կամ խաշած:

 

2-րդ օր

Նախաճաշ. սև սուրճ, չորահաց:
Ճաշ. խաշած կամ տապակած ձուկ, բանջարեղենով աղցան բուսական յուղով:
Ընթրիք. 100 գրամ տավարի եփած միս:

 

3-րդ օր

Նախաճաշ.սև սուրճ, չորահաց:
Ճաշ. 1 հատ տապակած դդմիկ:
Ընթրիք. 2 խաշած ձու, 200 գ տավարի խաշած միս, թարմ կաղամբով աղցան բուսական յուղով:

 

4-րդ օր

Նախաճաշ. սև սուրճ:
Ճաշ. 1 հում ձու, 3 հատ մեծ գազար' խաշած, 15 գ անյուղ պանիր:
Ընթրիք. մրգեր:

 

5-րդ օր

Նախաճաշ. թարմ գազար կիտրոնի հյութով:
Ճաշ. խաշած կամ տապակած ձուկ, մի բաժակ տոմատի հյութ:
Ընթրիք. մրգեր:

 

6-րդ օր

Նախաճաշ. սև սուրճ:
Ճաշ. կես կգ հավի խաշած միս, թարմ կաղամբով կամ գազարով աղցան:
Ընթրիք. 2 խաշած ձու, մի բաժակ կտրատած թարմ գազար՝ մի փոքր բուսական յուղով:

 

7-րդ օր

Նախաճաշ. կանաչ թեյ:
Ճաշ. 200 գ տավարի եփած միս, մրգեր:
Ընթրիք. կարող եք ուտել ընթրիք բաժնում նախորդ օրերի համար գրված բոլոր մթերքներից, բացի երրորդ օրվանից:

 

8-րդ օր

Նախաճաշ. սև սուրճ:
Ճաշ. կես կգ հավի խաշած միս, թարմ գազարով կամ կաղամբով աղցան:
Ընթրիք. 2 խաշած ձու, մի բաժակ թարմ կտրատած գազար՝ բուսական յուղով:

 

9-րդ օր

Նախաճաշ. թարմ գազար՝ կիտրոնի հյութով:
Ճաշ. խաշած կամ տապակած ձուկ, 1բաժակ տոմատի հյութ
Ընթրիք. մրգեր:

 

10-րդ օր

Նախաճաշ. սև սուրճ
Ճաշ. 1 հում ձու, 3 խաշած գազար՝ բուսական յուղով, 15գ անյուղ պանիր:
Ընթրիք. մրգեր:

 

11-րդ օր

Նախաճաշ. սև սուրճ, չորահաց:
Ճաշ.1 հատ բուսական յուղով տապակած դդմիկ:
Ընթրիք. 2 խաշած ձու, 200 գ տավարի խաշած միս, թարմ կաղամբով աղցան:

 

12-րդ օր

Նախաճաշ. սև սուրճ, չորահաց:
Ճաշ. խաշած կամ տապակած ձուկ, բանջարեղենով աղցան:
Ընթրիք. 100 գ տավարի խաշած միս, մեկ բաժակ կեֆիր:

 

13-րդ օր

Նախաճաշ. սև սուրճ:
Ճաշ. 2 խաշած ձու, խաշած կաղամբով աղցան բուսական յուղով, 1բաժակ տոմատի հյութ:
Ընթրիք. խաշած կամ տապակած ձուկ: