45.5 հազար մարդ Կալիֆորնիայում առանց լույսի է մնացել սկյուռի պատճառով


45.5 հազար մարդ Կալիֆորնիայում առանց լույսի է մնացել սկյուռի պատճառով
Հուլիս 26 21:06 2017

Մոտ 45.5 հազար մարդ կալիֆորնիական Սան Դիեգո քաղաքում առանց լույսի է մնացել սկյուռի պատճառով, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով CBS8 հեռուստաալիքին։

Հեռուստաալիքի տվյալով՝ դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի ցերեկը։ Բնակարաններում, դպրոցներում և ձեռնարկություններում հոսանքի զանգվածային անջատումների պատճառ է դարձել էլեկտրալարերը վնասած սկյուռը։

Քաղաքի էլեկտրամատակարարումն արդեն հաջողվել է վերականգնել։