Լոնդոնում ահաբեկչության մեջ մեղադրվող տղամարդ է ձերբակալվել


Լոնդոնում ահաբեկչության մեջ մեղադրվող տղամարդ է ձերբակալվել
Հուլիս 26 20:42 2017

Լոնդոնի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի բաժնի աշխատակիցները ձերբակալել են 26-ամյա մի տղամարդու: Նա մեղադրվում է ահաբեկչական բովանդակությամբ հրապարակումներ տարածելու համար, փոխանցում է РИА Новости-ն:

Այժմ նա տեղափոխվել է Լոնդոնի ոստիկանության կենտրոնական վարչություն, որտեղ նախնական կալանքի տակ է:

«Ոստիկանության աշխատակիցները ձերբակալման վայրում խուզարկում են իրականացնում, հետաքննությունը շարունակվում է»,- ասվում է ոստիկանության մամուլի բաժնի հաղորդագրությունում:

Երեքշաբթի հաղորդվել էր Լոնդոնում ահաբեկչության կասկածանքով 53-ամյա մի կնոջ ձերբակալման մասին: