Եվրահանձնաժողովն Իրաքում և Սիրիայում հաշվել է մոտ 2000 եվրոպացի գրոհային


Եվրահանձնաժողովն Իրաքում և Սիրիայում հաշվել է մոտ 2000 եվրոպացի գրոհային
Հուլիս 26 20:21 2017

Իրաքում և Սիրիայում ահաբեկչական խմբավորումների շարքերում կռվում են ԵՄ երկրներից մոտ 2000 այսպես կոչված «օտարերկրացի գրոհայիններ»։ Այս մասին հայտարարել է անվտանգության հարցերով եվրահանձնակատար Ջուլիան Քինգը։ Նա նշել է, որ դժվար է հստակ թիվ ասելը։

Քինգի խոսքով՝ գրոհայինների մի մասը հավանաբար արդեն զոհվել է, մյուս մասը մտադիր է Եվրոպա վերադառնալ, դրա համար էլ ԵՄ-ն արդեն ընդունել է անհրաժեշտ միջոցառումներ՝ միության արտաքին սահմանները հատելիս նրանց նույնականացման համար։