Տաճարի լեռան խնդրի պատճառով Պաղեստինը սպառնացել է դիմել ՄԱԿ-ին


Տաճարի լեռան խնդրի պատճառով Պաղեստինը սպառնացել է դիմել ՄԱԿ-ին
Հուլիս 27 00:05 2017

Պաղեստինը կդիմի ՄԱԿ-ին՝ կապված Երուսաղեմում Տաճարի լեռան շուրջ ծագած ճգնաժամի հետ, եթե Իսրայելը հետ չկանգնի իր գործողություններից՝ հայտարարել է Ռուսաստանում Պաղեստինի դեսպան Աբդել Հաֆիզ Նոֆալը։

«Մենք կդիմենք ՄԱԿ-ին և այլ միջազգային կազմակերպություններին, եթե Իսրայելը չչեղարկի հուլիսի 14-ից հետո ընդունված միջոցառումները Երուսաղեմի մզկիթերի շուրջ»,-ասել է դեսպանը։

Տաճարի լեռան մոտ վերահսկողության համակարգերը հայտնվել էին հուլիսի 14-ին՝ որպես արձագանք այդ շրջանում երկու ոստիկանների սպանության։