Սահմանին ամեն ինչ հանգիստ է. Արծրուն Հովհաննիսյան


Սահմանին ամեն ինչ հանգիստ է. Արծրուն Հովհաննիսյան
Հուլիս 26 19:32 2017

Այսօր՝ հուլիսի 26-ին, Ադրբեջանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունները համատեղ հայտարարություն են տարածել, որում պնդում են, թե իբր հայկական կողմը սադրանքների է դիմում հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում:

Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ հայկական կողմը ադրբեջանական դիրքերի ու բնակավայրերի ուղղությամբ կիրառում է ծանր սպառազինություն:

Ռազմինֆոյի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքեց ադրբեջանական կողմի հայտարարությունը և նշեց, որ վերջին օրերին սահմանի երկայնքով իրավիճակը հանգիստ է. «Իրավիճակը հանգիստ է: Ավելին՝ վերջին 2 օրում հանգիստ վիճակ է եղել, չնչին, քիչ, նույնիսկ իրենց կողմից լուրջ խախտումներ չեն եղել»:

Ավելին՝ այստեղ