Թուրքիայում հայ մարզիկները հինգերորդ մեդալն են նվաճել


Թուրքիայում հայ մարզիկները հինգերորդ մեդալն են նվաճել
Հուլիս 26 18:30 2017

Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթացող 23-րդ ամառային Սուրդլիմպիկ խաղերում հայաստանցի մարզիկները նվաճել են հինգերորդ մեդալը:

Ազատ ոճի ըմբիշ Սարգիս Սարգսյանը (57 կգ) դարձել է բրոնզե մեդալակիր:

Ավելի վաղ, ձյուդոյիստ Ռոբերտ Գեւորգյանն արժանացել էր արծաթե մեդալի, իսկ հունահռոմեական ոճի ըմբիշներ Ժորա Գրիգորյանը, Արարատ Սարգսյանն ու Նարեկ Նիկողոսյանը նվաճել էին բրոնզե մեդալներ:

Սուրդլիմպիկ խաղերին մասնակցում են 90 երկրների մարզիկներ: Թիմային հաշվարկում Հայաստանը զբաղեցնում Է 30-րդ տեղը: