Անգելա Մերկելն ամուսնու հետ երաժշտական փառատոնի է մասնակցել


Անգելա Մերկելն ամուսնու հետ երաժշտական փառատոնի է մասնակցել
Հուլիս 26 18:00 2017

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ամուսնու՝ Յոահիմ Զաուերի հետ օպերա է գնացել: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Ամուսինները մասնակցել են Բայրյոյտի ամենամյա փառատոնին: Երաժշտական այս միջոցառման ընթացքում կատարում են Վագների ստեղծագործությունները, իսկ Մերկելն ու Զաուերն այս կոմպոզիտորի մեծ երկրպագուներ են:

Փառատոնը մեկ ամիս է տեւում: Կանցլերն ու նրա ամուսինն առաջին օրվա հյուրերն են եղել: