Ծեծկռտուք Երեւանում. 27-ամյա երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց


Ծեծկռտուք Երեւանում. 27-ամյա երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց
Հուլիս 26 17:22 2017

Երեւանի կենտրոնում այս գիշեր երիտասարդների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, թե «Էրեբունի» ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ 27-ամյա երիտասարդ է տեղափոխվել:

«Նա հիվանդանոցում հայտնել է, որ իրենց ծեծի են ենթարկել Խանջյան 31 հասցեում գործող բարի դիմաց: Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումերի շնորհիվ պարզվել է ծեծի ենթարկող անձը: Նա հանդիսանում է 1990 թվականին ծնված Ռ. Դ.-ն, որն այսօր առավոտյան ինքնակամ ներկայացել է ոստիկանության բաժին»,- հայտնեցին ոստիկանությունից:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն: