Հրանուշ Հակոբյանն ընդունել է Քլիվլենդի հոգևոր հովվին


Հրանուշ Հակոբյանն ընդունել է Քլիվլենդի հոգևոր հովվին
Հուլիս 26 18:15 2017

Հուլիսի 26-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է ԱՄՆ Արևելյան Թեմի Քլիվլենդ քաղաքի Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հրաչ քահանա Սարգսյանին և երեցկնոջը՝ Նաիրա Սարգսյանին:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորել է եկեղեցու դերը համայնքի համախմբման, լեզվի և ինքնության պահպանության գործում:

Նախարարը մանրամասնորեն ներկայացրել է Սփյուռքի նախարարության ծրագրերը, շեշտել է սփյուռքի նախարարության հետ գործակցության աշխուժացման, ծրագրերին ավելի ակտիվ մասնակցության կարևորությունը:

Հյուրերը շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար՝ հավելելով, որ իրենց կարողության սահմաններում փորձում են օգտակար լինել համայնքին: Նրանք պատրաստակամություն են հայտնել ավելի սերտորեն համագործակցել նախարարության հետ, ակտիվորեն մասնակցել նախարարության ծրագրերին:



loading...