Վազգեն Սարգսյանի անվ. ռազմական ինստիտուտի վարորդը Opel-ով խմած բախվել է մայթի եզրաքարերին և գլխիվայր շրջվել


Վազգեն Սարգսյանի անվ. ռազմական ինստիտուտի վարորդը Opel-ով խմած բախվել է մայթի եզրաքարերին և գլխիվայր շրջվել
Հուլիս 26 12:03 2017

Երեկ՝ հուլիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:10-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտ, Երևանի բնակիչ 42-ամյա Արմեն Խաչատրյանը իր վարած, «Նոր Միլենա» ՍՊԸ-ին պատկանող Opel մակնիշի 364 OC 61 համարանիշի ավտոմեքենայով բախվել է մայթի եզրաքարերին և գլխիվայր շրջվել:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հհետևանքով վարորդ Ա. Խաչատրյանին շտապօգնության բժիշկները նախ տեղում են ցուցաբերել առաջին բուժօգնություն, այնուհետև տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել և վերադարձել դեպքի վայր:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի տեսուչներ Արման Սահակյանը և Վարդան Ռուբենյանը:

 Մանրամասները՝ shamshyan.com-ում