Մելանյա Թրամփին նմանվելու համար ամերիկուհիները սկսել են պլաստիկ վիրահատությունների դիմել


Մելանյա Թրամփին նմանվելու համար ամերիկուհիները սկսել են պլաստիկ վիրահատությունների դիմել
Հունիս 23 00:11 2017

ԱՄՆ-ում կանայք սկսել են պլաստիկ վիրահատությունների դիմել` ցանկանալով նմանվել երկրի առաջին տիկին Մելանյա Թրամփին:

Այս մասին գրում է The Daily Beast-ը` հիշեցնելով, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին նախկինում պլաստիկ միջամտություններ անելու համար ոգեշնչում էր նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը` Իվանկան: Այժմ ուշադրության կենտրոնում Մելանյան է:

Տեղի պլաստիկ վիրաբույժի հաճախորդներից մեկը` Կլաուդիա Սիերան, նշել է, որ իր համար Մելանյայի կերպարը ուժի և իշխանության հետ է ասոցացվում: