Ինչպես ազատվել անցանկալի մազերից տնային պայմաններում


Ինչպես ազատվել անցանկալի մազերից տնային պայմաններում
Հունիս 22 20:03 2017

Ներկայացնում ենք տնային պայմաններում պատրաստված մազահեռացման միջոց, որը ոչ միայն հեռացնում է անցանկալի մազերը, այլ նաև գեղեցկացնում մաշկը։ Մազահեռացման այս միջոցը կարելի է կիրառել դեմքի, ոտքերի և թևերի մազերից ազատվելու համար։
Անհրաժեշտ է. 1 ձվի սպիտակուց, 1 ճաշի գդալ սպիտակ շաքարավազ և կես ճաշի գդալ եգիպտացորենի այլուր։
Ինչպես պատրաստել. ձվի սպիտակուցը, շաքարավազը և ալյուրը խառնել իրար հետ, մինչ կստացվի ամբողջական զանգված։
Արդեն պատրաստի զանգվածը քսել այն հատվածներին, որտեղ առկա են անցանկալի մազեր։
Թողնել, մինչև լավ չորանա և հեռացնել այն՝ մաշկից պոկելով։