Մոդելը մահացել է սերուցքի հարման սարքի պայթյունից


Մոդելը մահացել է սերուցքի հարման սարքի պայթյունից
Հունիս 22 22:24 2017

Ֆրանսիացի հայտնի ֆիթնես-մոդել և բլոգեր Ռեբեկա Բուրգերը մահացել է սերուցքի հարման գլանանոթի պայթելու հետևանքով: Աղջկա մահվան մասին հայտնել են նրա հարազատները, փոխանցում է РИА Новости-ն:

«Մեծ տխրությամբ հայտնում ենք, որ Ռեբեկան 2017 թվականի հունիսի 18-ին վաճխանվեց դժբախտ պատահարի հետևանքով: Նրա սգացող ընտանիք», - նշվում է Instagram-ում մոդելի օգտահաշվի վերջին հրապարակման մեջ:

Ռեբեկայի հարազատները հրապարակել են պայթած սիֆոնի լուսանկարները և հայտնել, որ հարվածը դիպել Է կրծքին և հանգեցրել սրտի կանգի: Նրանք նաև հորդորել են հեռու մնալ նման կարգի գլանանոթներից: Ռեբեկան 33 տարեկան էր:

Մոդելն ավելի քան 150 հազար բաժանորդ ուներ Instagram-ում: 60 Millions de consommateurs պորտալի տեղեկատվությամբ՝ խոսքը վերաբերում Է Ard"Time մակնիշի սիֆոնին, որը թողարկվել Է 2009-ից մինչև 2013 թվականն ընկած ժամանակամիջոցում: Ըստ պորտալի հայտարարության՝ ապարատները մեկ անգամ չէ, որ հանգեցրել են վնասվածքների, ինչի հետևանքով դրանք հանվել են վաճառքից, սակայն դժբախտ դեպքերը միևնույն է շարունակվել են: