Դուք գաղափար անգամ չունեիք, որ այս աշխարհահռչակ մարդիկ միասեռական են (լուսանկարներ)


Դուք գաղափար անգամ չունեիք, որ այս աշխարհահռչակ մարդիկ միասեռական են (լուսանկարներ)
Հունիս 21 22:00 2017

① Սեմ Սմիթ

Աշխարհահռչակ երգիչ, երգահան Սեմ Սմիթն այս լուսանկարում իր սիրելիի՝ Ջոնաթան Զեյզելի հետ է։ Հանրությունն առաջին անգամ իմացավ նրա ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին, երբ նա հայտնեց, որ տղամարդու հետ ունեցած իր փորձառությունն է դարձել «In the Lonely Hour» ալբոմի ստեղծման համար ոգեշնչանքի աղբյուրը։

② Քուին Լաթիֆա

Երգչուհի, ռեփեր, դերասանուհի, մոդել, «Գրեմմի», «Էմմի», «Օսկար» մրցանակների դափնեկիր Քուին Լաթիֆան այս լուսանկարում պատկերված է իր նախկին ընկերուհու՝ Ժանետ Ջենինգսի հետ, ով, ասեկոսեների համաձայն, 8 տարի նրա հետ ընկերությունից հետո թողել է նրան։ Ասում են, սակայն, որ երգչուհի Փինքն, ով երկու կանանց ընկերուհին է, փորձում է հարթել նրանց հարաբերություններն ու կրկին միավորել միասեռական զույգին։

③ Զաքարի Կուինտո

Զաքարի Կուինտոն հայտարարել է, որ դեռ 9 տարեկանից գիտեր, որ միասեռական է։ Սակայն սա միայն 2011թ․-ի հոկտեմբեր ամսին էր, որ բացահայտվեց հանրության համար, երբ Ջեյմի Ռոդեմեյեր անունով մի դեռահաս ինքնասպանություն գործեց՝ միասեռական լինելու համար դպրոցում ծաղրանքի ենթարկվելու պատճառով։ Կուինտոն այդ դեպքից հետո, որպես հանրահայտ աստղ, որոշեց խոստովանել իր միասեռական լինելն ու պաշտպանել սեռական ոչ ավանդական կողմնորոշում ունեցող մարդկանց շահերը։

④ Ամբեր Հերդ

Չնայած այն փաստին, որ նա ամուսնացած է մեգաաստղ Ջոնի Դեփի հետ, Հերդը հայտարարել է, որ բիսեքսուալ է։ Եվ այո, մինչև Դեփի հետ իր հարաբերությունները նա հանդիպում էր Տասյա վան Ռիին։
Դեռ 2013թ.-ին «Elle» ամսագրին տված իր հարցազրույցում նա նշել էր, որ չի ամաչում իր ոչ ավանդական սեռական կողմնորոշման համար և երբեք էլ չի ամաչել։

⑤ Ջոն Տրավոլտա

Չնայած Տրավոլտան երբեք չի ընդունել հասարակայնորեն, որ նա միասեռական է, այնուամենայնիվ, դա վկայող փաստեր կան։ Տրավոլտայի անձնական օդաչուն ցանկանում էր գիրք գրել իրենց ինտիմ հարաբերությունների մասին, սակայն Տրավոլտան թույլ չէր տալիս դա։ Ինչևէ, դատավորը վերջերս հայտնել է, որ նա իրավունք չունի օդաչուին արգելել չգրել դրա մասին, եթե պատմությունն իրական է։ Այնպես որ, մանրամասներն ամենայն հավանականությամբ շուտով կիմանաք։

⑥ Ջուդի Ֆոսթեր

Ֆոսթերի միասեռական լինելու մասին կասկածներ կային, սակայն 2013թ.-ի «Ոսկե գլոբուս» մրցանաաբաշխության ժամանակ էր միայն, որ նա խոստովանեց ու հաստատեց իր միասեռական լինելու փաստն ու այն, որ գաղտնի հարաբերությունների մեջ է եղել Սիդնի Բերնարդի հետ 15 տարի՝ մինչև 2008թ.-ը։ Դրանից հետո՝ 2014թ.-ին, նա ամուսնացավ լուսանկարիչ Ալեքսանդրա Հեդիսոնի հետ։

⑦ Չառլի Շին

Չառլի Շինը հայտնի է գրեթե հարյուր հազարավոր դոլարներ մարմնավաճառների վրա ծախսելով, սակայն տարիներ շարունակ բոլորը կարծում էին, թե նա միայն կանանց հետևից է գնում։ Ինչևէ, պարզվում է՝ նրան միայն կանայք չէ, որ հետաքրքրում են։ Վերջերս պարզվեց, որ նա հսկայական գումարներ է ծախսում, որպեսզի մի տղամարդու հետ իր ինտիմ կապի տեսագրությունը գաղտնի պահվի։



loading...