Էլեգանտ և ոճային. ինչպիսին է Սամվել Կարապետյանի կինը (լուսանկարներ)


Էլեգանտ և ոճային. ինչպիսին է Սամվել Կարապետյանի կինը (լուսանկարներ)
Հունիս 20 12:03 2017

Ռուսաստանաբնակ հայ միլիարդատեր գործարար, «Տաշիր Գրուպ» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի գործունեությունն ու ընտանիքը մշտապես հանրության ուշադրության կենտրոնում են: Սամվել Կարապետյանն ունի երեք զավակ՝ երկու որդի և մեկ դուստր: Կարապետյանի դուստրը՝ Տաթևիկ Կարապետյանն աչքի է ընկնում իր գեղեցիկ ու յուրահատուկ ոճով:

Կարապետյանի կինը Էթերի Կարապետյանն է, ով ևս զբաղվում է բիզնեսով. նա տարիներ առաջ բացել է Կալուգայի առաջին սպա-սրահը: Դա Սամվել Կարապետյանի նվերն էր՝ կրտսեր որդու ծննդյան կապակցությամբ: Այժմ այն դարձել է «Best» սրահների ցանց, որը գործում է առևտրի կենտրոնների շրջանակում, ինչպես նաևմեծ առաջնակարգ սպա-կենտրոն Մոսկվայում:

Էթերի Կարապետյանն իր էջն ունի instagram-ում, որտեղ հրապարակում է հիմնականում ընտանեկան լուսանկարներ, շատ են լուսանկարները զավակների հետ:

Էթերի Կարապետյանի ոճը էլեգանտ է, ոճային, պարզ ու, միևնույն ժամանակ, շքեղ: