Կառավարությունն այսօր արտահերթ նիստ է հրավիրել, որի ժամանակ հավանության են տվել 2017-2022թթ ծրագիրը։ Այն արդեն հասանելի է համացանցում։ Armday.am-ը սկսել է ուսումնասիրել ծրագրի տեսլականն ու նպատակները:
Այսպիսով, եթե փորձենք ամփոփ նեկայացնել, ապա կառավարության ծրագրի տեսլականը հիմնված է հետևյալ սկզբունքի հիման վրա.
Ծրագրում նշվում է տարածաշրջանային այն մարտահրավերների մասին, որոնց բախվում է մեր երկիրը և որոնք սպառնում են մեր անվտանգությանը: Այս համատեքստում, կառավարությունում գտնում են, որ առանցքային է ՀՀ և ԱՀ անվտանգ զարգացման իրավաքաղաքական և ռազմական կայուն երաշխիքների ձևավորման խնդիրը:
Կառավարությունը գտնում է, որ պետք է շարունակել զարգացնել ռազմական կարողությունները՝ ապահովելով ՀՀ զինված ուժերի մարտունակությունը, մշտապես կատարելագործումն ու համընթաց արդիականացումը, ինչպես նաև ժամանակակից սպառազինությունը:
Ինչպես նաև ՀՀ-ն պետք է բարձրակարգ դիվանագիտություն իրականացնի` զարգացնելով և ամրապնդելով հարաբերությունները շահագրգիռ պետությունների հետ` ամրապնդելով քաղաքական և տնտեսական կապերը և ավելացնելով
դաշնակից ու գործընկեր երկրների շարքը:
Երկրի զարգացումը, ըստ կառավարության, պետք է ուղղված լինի այն մարտահրավերների հաղթահարմանը, որոնց այսօր բախվում է Հայաստանը:
Արդարադատության և վստահության մթնոլորտի բարձրացում և ամրապնդում
Դրան հասնելու համար գործադիրը նախաձեռնել է բարեփոխումներ՝ նպատակ ունենալով զարգացնելու պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու հանրային կառավարման ինստիտուտների ղեկավարման կարողություններն ու մոտեցումները և բարելավելու որակը` վերջիններս դարձնելով առավել արդյունավետ, մարդակենտրոն, թափանցիկ:
Մրցակցային միջավայր
Ըստ ծրագրի՝ ամեն ձեռնարկատեր պետք է վստահ լինի «յուրաքանչյուրը կարող է հետապնդել նույն տնտեսական նպատակը, ինչը, որ մեկ ուրիշը» սկզբունքի կիրառման, արդար և առողջ մրցակցային միջավայրի անխուսափելիության հարցում:
Դատական համակարգ
Կառավարությունը ձգտում է այն իրավիճակին, երբ իրավական վեճ ունեցող յուրաքանչյուր ոք համոզված լինի, որ ՀՀ դատական համակարգի միջոցով իրենց խնդիրներին կտրվի արդար և անաչառ լուծում։
Կոռուպցիայի դեմ պայքար
ՀՀ կառավարությունը, իր իրավասության շրջանակներում, միջոցներ կգործադրի կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի զարգացումն ու լիարժեք կիրառումն ապահովելու համար, որպեսզի ապահովվեն իշխանության՝ հասարակության հետ հետադարձ կապը և հանրության կողմից վերահսկողությունը:
Սոցիալական պաշտպանություն
Այս ոլորտում անցում կկատարվի դեպի նոր քաղաքականության, որի հիմնական նպատակը սոցիալական անարդարություն ծնող պատճառների և ոչ նպատակային օժանդակության թիրախավորումը, այնուհետև դրանց չեզոքացմանն ու կանխարգելմանը միտված ծրագրերի իրականացումն են:
Անվճար ծառայություններ
Այս ծառայություններ՝ այդ թվում և բժշկական օգնությունը, պետք է տրամադրվեն
միայն սոցիալական արդարության սկզբունքի հիման վրա:
Տնտեսական աճ
Առաջիկա հինգ տարվա ընթացքում տնտեսական աճը հիմնված կլինի տնտեսության ներքին ռեսուրսների արդյունավետ և խելացի օգտագործման ու արտաքին աշխարհում մրցունակության բարձրացման վրա՝ ապահովելով արտահանման ծավալների աստիճանական ավելացումը, ինչը պետք է հանդիսանա տնտեսական աճի առանցքային շարժիչը: Մրցունակ ազգային տնտեսություն և տնտեսական աճի բարձր տեմպեր ապահովելու համար կարևոր են արտադրողականության շարունակական աճը և նոր տեխնոլոգիաների անընդհատ կիրառումը: Մրցունակ և նորարար տնտեսություն ունենալու համար կառավարությունը մշակելու և կյանքի է կոչելու Հայաստանի թվային օրակարգը, որը հիմք կհանդիսանա տնտեսության վերափոխման և կենսունակության ապահովման համար։ Թվային օրակարգը կանդրադառնա գրեթե բոլոր ոլորտներին:
Գործարար միջավայր
Կառավարությունն առաջարկում է արդիականացնել գործարար էկոհամակարգը՝ խրախուսելու նոր աշխատատեղերի ստեղծումն ու խթանելու նորարարությունների մշակումն ու ներդրումը, ինչպես նաև տնտեսությունում արտադրողականության աճի բարձրացման նպատակով լայնորեն կիրառելու նորարար տեխնոլոգիաները:
Եվ ահա կառավարությունն այս ծրագրի իրականացմամբ 2017-2022 թվականների ընթացքում նպատակադրում է՝
զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում`
համախառն ներքին արդյունքի միջին հաշվով շուրջ 5 տոկոս աճի ապահովման միջոցով
արտահանման աճի նշանակալի տեմպերի ապահովում՝ ապրանքների և ծառայություն-
ների արտահանման մասնաբաժինը ՀՆԱ-ում հասցնելով 40-45 տոկոսի
աղքատության կրճատման ապահովում՝ իջեցնելով այն 12 տոկոսային կետով
զբաղվածության աճի և արժանապատիվ աշխատանքի վարձատրության օպտիմալ
զուգակցմամբ՝ անվանական նվազագույն աշխատավարձի 25 տոկոս աճի ապահովում
ռիսկերը զսպող նվազագույն աշխատավարձի և աշխատավարձի մեդիանայի
համամասնություն:
Նշենք, որ ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու հարցի քննարկման նպատակով հունիսի 21-ին` ժամը 10:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի առաջին նստաշրջանի հերթական նիստը: