Յուղոտ մազեր. ինչպե՞ս խնամել


Յուղոտ մազեր. ինչպե՞ս խնամել
Հունվար 22 00:20 2017

Դիմանկներ և լոսյոններ գլխամաշկի համար
1. Որպեսզի մազերը շուտ չյուղոտվեն, գլխամաշկը սրբեք 50 մլ օղի, 10մլ 3- տոկոսանոց բորային սպիրտ, 1 թեյի գդալ լիմոնի հյութ պարունակող թուրմով: Պրոցեդուրան խորհուրդ է տրվում կատարել ամեն օր կամ մազերը կեղտոտվելու դեպքում:
2. Գլուխը լվանալուց առաջ կարելի է մազերին քսել սովորաական կեֆիր և 15-20 րոպե անց՝ լվանալ:
3. Յուղոտ մազերի համար լավագույն բույսը կալենդուլան է. բույսն օգտագործում են թուրմի տեսքով: Ծաղիկների թուրմը խառնեք օղու հետ (1:10) և քսեք գլխամաշկին: Պրոցեդուրան անհրաժեշտ է կրկնել երկու օրը մեկ անգամ` մեկ ամիս շարունակ: Բուժումը կարելի է կրկնել մեկ ամիս անց:
Մի´ մոռացեք նաև սննդակարգի մասին. կերեք կաթնամթերք, ձու, թարմ բանջարեղեն, մրգեր, սահմանափակեք կամ ընդհանրապես ձեր կերակրացանկից հանեք կենդանական յուղի օգտագործումը` փոխարինելով այն բուսականով:
Խորհուրդ չի տրվում նաև պահածոների, աղի և կծու սննդի օգտագործումը: Պետք է սահմանափակել նաև սուրճը, քաղցրավենիքը, ալկոհոլը: Փոխարենը խորհուրդ է տրվում շատ զբոսնել, զբաղվել սպորտով: