Իրաքում ծնված երեխային Թրամփ են անվանել` ԱՄՆ նախագահի պատվին


Իրաքում ծնված երեխային Թրամփ են անվանել` ԱՄՆ նախագահի պատվին
Հունվար 22 00:12 2017

Իրաքի բնակիչ Հասան Ջամիլը, ում մոտ անհավանական կապվածություն է առաջացել Դոնալդ Թրամփի նկատմամբ, իր նորածին երեխային անվանել է նրա պատվին` փոքրիկին տալով Թրամփ անունը:

Ինչպես հաղորդում է Washington Post-ը, 25-ամյա իրաքցին անգլերեն չի հասկանում, սակայն ժամերով հեռուստատեսությամբ հետևում էր նրա ելույթներին նախընտրական քարոզարշավի ընթացքում: Նրան անչափ գրավել էին քաղաքական գործչի «գեղեցիկ մազերը» և ազդեցիկ խոսելաոճը:

Այն օրը, երբ հայտնի դարձավ Թրամփի հաղթանակի մասին, Հասանը որոշում էր կայացրել, որ եթե կինը որդի լույս աշխարհ բերի, նրան Թրամփ է անվանելու: Որոշումը կայացնելուց երկու շաբաթ անց` նոյեմբերի 23-ին Հասանի կինը որդի է ունենում, և նրան անվանում են Թրամփ Հասան Ջամիլ: