Փոլ Մաքքարթնին դատական հայց է ներկայացրել Sony-ի դեմ


Փոլ Մաքքարթնին դատական հայց է ներկայացրել Sony-ի դեմ
Հունվար 22 00:04 2017

The Beatles խմբի նախկին անդամ Փոլ Մաքքարթնին ԱՄՆ-ում դատական հայց է ներկայացրել Sony ընկերության երաժշտական ստորաբաժանման դեմ՝ հայտարարելով, որ մտադիր է պահանջել մի շարք ստեղծագործությունների հեղինակային իրավունքների վերադարձ, որոնք նա գրել է Ջոն Լենոնի հետ։

Նշվում է, որ խոսքը ստեղծագործությունների մասին է, որոնք գրվել են 1962-72 թվականներին՝ ներառյալ Across the Universe և I Want to Hold Your Hand հիթերը, որոնց նկատմամբ իրավունքները1985 թվականին ձեռք էր բերել Մայքլ Ջեքսոնը։ Նրա մահից հետո երգչի ժառանգորդները վաճառել են այն Sony/ATV Music Publishing-ին։

Մաքքարթին մտադիր է հեղինակային իրավունքների վերականգնման հասնել՝ ամերիկյան օրենսդրության համապատասխան, որը նման ընթացակարգ թույատրում է իրավունքների վերջին վաճառքից հետո որոշակի ժամանակահատված անցնելուց հետո։



loading...