Սպիտակ տան կայքից անհետացել է ԼԳԲՏ համայնքին վերաբերող բաժինը


Սպիտակ տան կայքից անհետացել է ԼԳԲՏ համայնքին վերաբերող բաժինը
Հունվար 21 23:58 2017

ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո Սպիտակ տան պաշտոնական կայքից անհետացել են ԼԳԲՏ համայնքին և կլիմայի փոփոխության խնդրին վերաբերող բաժինները: Այս մասին հայտնում է The Washington Post թերթը:

Նշվում է, որ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի համար այդ հարցերն առաջանային էին: Սակայն հիմա ԼԳԲՏ-ին վերաբերող բաժնի փոխարեն կարելի է տեսնել երկրի նոր ղեկավարի էներգետիկ ծրագիրը:

Կայքից ջնջել են նաև ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող աշխատողների իրավունքների պաշտպանության մասին աշխատանքի նախարարության զեկույցը:

Նշենք, որ իր նախընտրական արշավի ընթացքում Թրամփը բացահայտորեն դեմ է հանդես եկել միասեռ ամուսնություններին: