Կտորի վրայից լաքաների մաքրման մի քանի գաղտնիք


Կտորի վրայից լաքաների մաքրման մի քանի գաղտնիք
Հունվար 21 19:48 2017

Որպեսզի սկսել լաքաների մաքրումը, նախևառաջ պետք է պարզել դրանց ծագման աղբյուրն ու կառուցվածքը: Շատ թարմ լաքաները հեշտությամբ մաքրվում են անմիջապես օճառով , սոդայով կամ այլ լվացող միջոցներով լվանալուց հետո: Հին լաքաների վրա հաճախ ազդում են միայն բարդ քիմիական միացությունները: Այդ դեպքում նախօրոք պետք է պարզել դրանցով մշակման հետևանքները` չի ՞ փոխվի արդյոք կտորի կառուցվածքը կամ գույնը:
1. Յուղաներկի հետքերն ամենալավը մաքրվում են բենզինի, ացետոնի և սկիպիդարի խառնուրդով` հավասար չափաբաժիններով:
2. Թանաքի թարմ հետքերը հագուստի վրայից հեշտությամբ մաքրվում են կաթով:
3. Կոստյումների և անձրևանոցների օձիքները և թևքերը լավ մաքրվում են նաշատիրով:
4. Հագուստի վրայի խոնավության հետքերը կարող եք անցկացնել մածունով թաթախված կտորով:
5. Սև թավիշը սկզբից մաքրում են խոզանակով` մի փոքր թրջած նավթով, իսկ այնուհետև` մաքուր, չոր խոզանակով: Շրջազգեստը միառժամանակ բաց կախեք` նավթի հոտն անցկացնելու համար, այնուհետև ուղղեք այն` պահելով գոլորշու վրա:
6. Թավշից կոշիկները մաքրելու համար դրանք պետք է մաքրել ջրի հետ խառնած նաշատիրով թրջած լաթով, այնուհետև մաքրել ռետինե խոզանակով կամ շատ բարակ շուշաթղթով:
7. Սպիտակ կտորի վրայից ժանգի հետքերը վերացվում են հիդրոսուլֆատի լուծույթով (1 մասը 10 մաս ջրի հետ): Ներկված կտորների դեպքում հիդրոսուլֆատը չի կարելի օգտագործել, քանի որ այն գունաթափում է կտորը:
8. Գունավոր կտորների համար օգտագործվում է գլիցերինի և քերած օճառի հավասար չափաբաժիններով խառնուրդը: Այդ խառնուրդից համասեռ զանգված ստանալու համար ավելացնում են մի փոքր ջուր և ստացվածով պատում լաքան` պահելով մեկ օր, այնուհետև լվանում ջրով:
9. Խոտի հետքերը վերացնելու ամենապարզ միջոցը կերակրի աղի լուծույթն է (1 թեյի գդալ աղը` 1 բաջակ ջրին):
Աղբյուր` LADYNEWS.am