Թրամփն առաջին լրիվ աշխատանքային օրն աղոթքով է սկսել


Թրամփն առաջին լրիվ աշխատանքային օրն աղոթքով է սկսել
Հունվար 21 23:12 2017

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր առաջին լրիվ աշխատանքային օրն աղոթքով է սկսել, հայտնում է Associated Press-ը:

Արարողությունը տեղի է ունեցել Վաշինգտոնի մայր տաճարում: Թրամփի հետ աղոթելու են գնացել նրա կինը՝ ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփը, փոխնախագահ Մայքլ Փենսը և նրա կինը՝ Քարեն Փենսը:

Հաղորդվում է, որ միջկրոնական ժամերգությունը կարևոր ավանդույթ է նոր նախագահի կողմից լիազորություները ստանձնելիս:

Ժամերգությունից հետո Թրամփն ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունում կհանդիպի ազգային հետախուզության ղեկավարների հետ: