Քեն Նահիգյանը նշանակվել է Թրամփի վարչակազմի անցումային գործընթացի պատասխանատու


Քեն Նահիգյանը նշանակվել է Թրամփի վարչակազմի անցումային գործընթացի պատասխանատու
Հունվար 21 23:01 2017

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայազգի Քեն Նահիգյանին նշանակել է Թրամփ-Փենս վարչակազմի անցումային գործընթացի պատասխանատու:

Horizon Weekly-ի փոխանցմամբ` այս մասին ասվում է անցումային թիմի մամլո հաղորդագրության մեջ: Այս պաշտոնում Նահիգյանը կփոխարինի Ռիք Դիրբորնին, ով այժմ ստանձնել է Սպիտակ տան անձնակազմի փոխղեկավարի պաշտոնը:

Քեն Նահիգյանը Թրամփի նախընտրական պայքարին միացել էր անցյալ ամռանը և Թրամփի հաղթանակից հետո մասնակցել է երկրի հաջորդ կառավարության կազմավորմանն ուղղված աշխատանքներին:

«Ընտրություններին հաջորդած օերին նա ներգրավվել է նորընտիր նախագահին աջակցության ցուցաբերման գործընթացին, ինչպես նաև մեր աշխատակազմի պաշտոնատար անձանց` լսումների համար պատրաստմանը», - ասել է Դիրբորնը: